Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:00 28-12-2023

Մեր փոխարեն անվտանգություն չեն ապահովելու. ԵՄ դիտորդներից պետք է իրական ակնկալիքներ ունենանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդները պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում։ Դիտորդական առաքելության տարածած հայտարարության համաձայն՝ պարեկային ծառայության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ընդգծեց, որ ի սկզբանե ինքը դեմ չի եղել անվտանգության նոր բարձիկների ստեղծմանը։ Նրա խոսքով՝ այս համատեքստում ԵՄ-ի դիտորդական առաքելությանը շատ նորմալ է վերաբերվում, քանի որ սա գործիքներից մեկն է, որով բարձրացվում է Հայաստանի անվտանգության մակարդակը, թեկուզ չնչին չափով։

Քաղաքագետն ուշադրությու է հրավիրում այն բանին, որ Հայաստանի իշխանությունները դիտորդական առաքելությունը շատ սխալ մատուցեցին, ինչի պատճառով թե՛ Ռուսաստանում, թե՛ Իրանում Հայաստանի իշխանությունների գործողությունների ու քայլերի նկատմամբ շատ լուրջ կասկածներ ու անվստահության առաջացան։ «Այսինքն՝ այդ առաքելությունը պետք է դիտարկել ոչ թե աշխարհաքաղաքական շահերի բախման համատեքստում, այլ Հայաստանի անվտանգային կարողություններն ավելացնելու տեսանկյունից»,- կարծում է նա։

Սուրենյանցը միևնույն ժամանակ նշեց, որ չի ցանկանում, որ այս հարցում էյֆորիայի մեջ ընկնենք, քանի որ ոչ մի դիտորդական կամ խաղաղապահ առաքելություն չի կարող մեր փոխարեն մեր անվտանգությունն ապահովել։ Նա հիշեցրեց, որ երբ այս առաքելությունը Հայաստանում էր Սոթքի հանքավայրը փակվեց, թույլ չտրվեց, որ Երասխի մետալուրգիական գործարանը բացվի, և այն տեղափոխվեց Արարատ գյուղ, Կապանի օդանավակայանն այդքան փիարվեց, սակայն չի գործում և այլն.

«ԵՄ առաքելությանը պետք է նորմալ վերաբերվել, սակայն դրանից իրական ակնկալիքներ ունենալ, ոչ թե միական պատկերացումներ ձևավորել, որ շուտով Արևմուտքից, կամ թեկուզ Հյուսիսից գալու են՝ մեզ փրկեն»։

Հարցին, թե տվյալ առաքելությունը ինչպես է նպաստում սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովմանը, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ սխալ է խնդիրը միայն մեկ դետալով դիտարկելը, քանի որ անվտանգության ապահովմանը բոլոր գործոնները միասին են նպաստում։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի անվտանգությանը նպաստում են մի շարք գործոններ. ՀՀ զինված ուժերը, չնայած ներկայումս գտնվում են շատ թույլ և խոցելի վիճակում, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբան, ԵՄ դիտորդական առաքելությունը, երկրի արտաքին քաղաքականությունը։ «Այս բոլոր գործոնները՝ առանձին-առանձին, և դրանց հանրագումարը կարող են նպաստել անվտանգային միջավայրի լավացմանը, կամ վատացմանը։ Այսինքն չի կարելի մի գործոն կտրել և դրանով կարծիք հայտնել»,- ասաց նա։

Քաղաքագետը շեշտում է, որ կարող է այս առաքելության ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցությունը նշել։ Նրա խոսքով՝ չնայած նրանց ներկայության պայմաններում լայնամասշտաբ ներխուժումներ չեն եղել, սակայն չենք կարող անտեսել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի դիպուկահարները կրակոցներ են արձակել, որոնց հետևանքով զոհեր ենք ունեցել։

՚Սուրենյանցը հավելեց, որ պետք չէ չարդարացված ակնկալիքներ ունենալ, իսկ հետո հիասթափվել, ինչպես նաև ամբողջովին մերժողաբար տրամադրվել։

«Ցանկացած գործիքակազմ կարող ես ծառայեցնել երկրի շահերին, և հակառակը՝ կարող ես արդյունավետ չօգտագործել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս