Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:00 26-12-2023

Արցախի ղեկավարներին ազատ արձակելու հարցը կախված է միայն Ալիևից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը շարունակում է մնալ մտահոգ քաղաքացիների ուշադրության կենտրոնում, չնայած այն բանին, որ ՀՀ իշխանությունները բավարար միջոցներ չեն գործադրում, որպեսզի վերջիններս ազատ արձակվեն։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ձգտում է նման կերպ լրացուցիչ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ լրացուցիչ զիջումներ կորզելու նպատակով։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, իսկ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ինքնակամ էր ներկայացել Շուշի և հանձնվել ադրբեջանցիներին։

Oragir.News-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանից հետաքրքրվեց, թե կուսակցությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ արձակելու ուղղությամբ։

Նա նշեց, որ ՀՅԴ-ն Հայկական իրավական կենտրոնի միջոցով արդեն երկու տարի է, ինչ ՄԻԵԴ-ում աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն, այլ նաև Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու նպատակով։

Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, և այդ նպատակով քաղաքական տարբեր շրջանակների հետ աշխատանքներ կատարվում են՝ հիմնականում միջազգային ուղղությամբ։ Նրա խոսքով՝ երաշխավորված չէ, որ այս աշխատանքները դրական արդյունք կունենան, քանի որ դա կախված է մեկ անձից՝ Իլհամ Ալիևից։

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկություններին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը սպասվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում և արդյոք հնարավո՞ր կլինի վերջիններիս ազատ արձակել կալանքից՝ մեր զրուցակիցը նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքները տարբեր են։ Նա ասաց, որ հատկապես ծանր են Արայիկ Հարությունյանին ներկայացված մեղադրանքները։

«Արայիկ Հարությունյանին ներակայացվել են մեղադրանքներ, որոնք մյուսների դեպքում չկան, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նա հրապարակային հայտարարեց, որ Գյանջան իր հրամանով է հրթիռակոծվել, այդ տեսանյութը նույնպես առկա է։ Բայց կարծում եմ՝ ինչ էլ որ լինի, վերջում քաղաքական որոշում է կայացվելու»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են