Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 23:28 25-12-2023

Փաշինյանն ու Լուկաշենկոն առաջարկել են ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնել

Հայաստանի վարչապետի և Բելառուսի նախագահի նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսին Մոսկվայում բարձր մակարդակով կանցկացվի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք ամեն կերպ կաջակցենք Ռուսաստանին կարևոր հավաքական աշխատանքում․.. Հաջորդ նիստը հոբելյանական է, տեղի կունենա Մոսկվայում։ Մենք Նիկոլ Վովաևիչի հետ նման նախաձեռնությամբ հանդես եկանք, Ռուսաստանի նախագահն աջակցեց դրան, ԵԱՏՄ բոլոր անդամները համաձայնեցին։ Հաջորդ տարվա մայիսին Ռուսաստանում կանցկացնենք մեր միության պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը», - ավելացրել է նա։

Բելառուսի առաջնորդը կարծում է, որ պետք է օգտվել այն առավելություններից, որոնք տալիս են ինտեգրացիոն միավորումները՝ Ռուսաստանի մասնակցությամբ և առաջատար դերով:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Նա այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` վաղը Սանկտ Պետերբուրգ է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են