Արտաքին 2 տարի առաջ - 19:37 25-12-2023

Եգիպտոսում հայտնաբերվել է  Զելենսկու ընտանիքն առնչվող կոռուպցիան հետաքննող լրագրողի դին

Եգիպտոսում հայտնաբերվել է լրագրող Մուհամմեդ ալ Ալավիի դին։ Նա այն լրագրողն էր, ով հետաքննում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտանիքի հետ կապված կոռուպցիան։ Ըստ նախնական վարկածի՝ նա սպանվել է։ Այս մասին հայտնում է El Mostaqbal-ը։

Հուրգադայի ոստիկանությունն ու լրագրողի հարազատները համակարծիք են, որ նրա վրա հարձակվել են մի խումբ անհայտ անձինք։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կոտրվածքներ և հեմատոմաներ, ինչպես նաև գլխի փակ վնասվածք։

Ալ Ալավին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայտարարել էր Զելենսկու զոքանչի՝ Օլգա Կիյաշկոյի կողմից Էլ Գունա հանգստավայրում 4,8 միլիոն դոլարով առանձնատուն գնելու մասին։ Իր հերթին Ուկրաինայի իշխանություններն ու Եգիպտոսում դեսպանատունը հերքել են այդ տեղեկությունը։

Լրագրողի եղբայր Ահմեդն ասել է, որ հրապարակումից հետո Ալ Ալավին բազմաթիվ սպառնալիքներ է ստացել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են