Վառվեցին Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:06 22-12-2023
Հանրապետության երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում, վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ Այն ունի 27 մետր բարձրություն ու ձևավորված է գունավար լամպերից պատրաստված լուսաշղթաներով։

Կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառն այս տարի ևս ներկայացել է անփոփոխ տեսքով ու դիզայնով։

Տոնական միջոցառումն ուղեկցվել է փողային նվագախմբի կատարումներով, երեկոն ավարտվել է շքեղ հրավառությամբ։

Նշենք որ կենտրոնական հրապարակի գլխավոր տոնածառի և դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար, ավագանու որոշմամբ, հատկացվել է 6 մլն դրամ։