Ներքին 2 տարի առաջ - 11:15 16-11-2023

Այս տարի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը մի փոքր ուշ կվառվեն․ փոխքաղաքապետ

Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ ունենք իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու ամանորյա լուսավորություն իրականացնելիս, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

«Այս տարի հրատապության խնդիր չունենք, ինչպես նախորդ տարի մանկական Եվրատեսիլի ժամանակ էր, հետևաբար, լույսերը փոքր ինչ ուշ են վառվելու։ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականցվելու է մի փոքր այլ եղանակով, պատկերը, որ տեսել եք անցած տարի, այս տարի էլ եք տեսնելու։ Պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։ Շենքերի վրա էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու են անհամեմատ ավելի փոքր թվով և լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել են, լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա՝ լցվելու են», - հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։

Ամանորյա զարդարանքներն իրականացնելիս թե ինչ ծավալի գումար է ծախսվելու՝ փոխքաղաքապետը չասաց՝ նշելով, որ այս պահին առկա տվյալները խիստ նախնական են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը