Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:20 16-12-2023

Ստեփանակերտի ճանապարհին վթարվել են Ադրբեջանի ֆուտբոլի լիգայի աշխատակիցները. կան տուժածներ

Ստեփանակերտի ճանապարհին, Աղդամի շրջանում վթարվել է «Mercedes» միկրոավտոբուսը, որում գտնվում էին Ադրբեջանի ֆուտբոլի լիգայի աշխատակիցները, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Վերջին տվյալների համաձայն՝ միկրոավտոբուսը Աղդամի շրջանում բախվել է ճանապարհամերձ պատվարներին, որի հետեւանքով կան վեց տուժածներ։

Ներկայում ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ ստացածներին ուղարկում են Բաքու։