Ներքին 5 տարի առաջ - 09:58 08-07-2021

Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է «ZIL-130»-ին. կան տուժածներ

Հուլիսի 8-ին, ժամը 04:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ZIL-130» (վարորդ` Ա. Ղ.) և «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1998 թ.) դուրս բերել ավտոմեքենայից, իսկ Ն․ Պ․-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Ն․ Պ․ հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ա. Գ․-ն՝ Աբովյանի ԲԿ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ