Արտաքին 2 տարի առաջ - 15:30 12-12-2023

Ալիևը կմասնակցի արտահերթ նախագահական ընտրություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի այդ երկրում 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իշխող Նոր կուսակցության փոխնախագահ-կենտրոնական աշխատակազմի ղեկավար Թաիր Բուդաղովը։

Վերջինս ասել է, որ Ալիևը ընտրություններում կլինի իշխող կուսակցության թեկնածուն։

Նրա խոսքով՝ Նոր Ադրրբեջան կուսակցության վարչությունը պատրաստվում է լրամշակել միջոցառումների պլանը արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված։ Բուդաղովը նշել է, որ նիստի ժամկետի մասին կհայտարարվի առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ հրամանագիր ստորագրեց, որով այդ երկրում 2025 թվականի ապրիլին նախատեսված նախագահական ընտրությունները կկայանան արտահերթ՝ 2024 թվականի փետրվարի 7-ին։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել