Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:27 29-10-2021

Թրամփը Ցուկերբերգին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։ հաղորդում է Business Insider-ը։

Թրամփը համակիրներին ուղերձ է հղել՝ նշելով, որ Ցուկերբերգը և նրա կինը, Պրիսցիլա Չանը, ավելի քան 400 միլիոն դոլար են նվիրաբերել տեղական ընտրական հանձնաժողովներին՝ ազդելով 2020թ.-ի նախագահական արշավի վրա։ Փաստաթուղթը հայտնվել է Business Insider-ի տրամադրության տակ։

«Մարկ Ցուկերբերգին, ում ես հանցագործ եմ համարում, թույլատրվում է ծախսել ավելի քան 400 միլիոն դոլար և այդպիսով փոխել նախագահական ընտրությունների ընթացքը՝ առանց որևէ հետևանքի Facebook-ի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Թրամփը ստախոս է անվանել ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր

Ձեզ գուցե հետաքրքրի