Ներքին 2 տարի առաջ - 21:39 07-12-2023

Երևանում, ապօրինի միացված գազասարքի հետևանքով, ՃՈ-ում հայտնի «Մստոյի» ընտանիքի 9 անդամներ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, շմոլ գազի թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Կարապետյան փողոցի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Կարապետյան փողոցի սեփական տներից մեկի բնակիչներ 33-ամյա Հայկ Ավագյանը, 55-ամյա Ջուլիետա Հակոբջանյանը, 33-ամյա Ինգա Ստեփանյանը, 31-ամյա Ռիմա Մարտիրոսյանը և 24-ամյա Նազենի Ավագյանը:

Նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հեթապահ խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 11-ամյա Դավիթ Ա.-ին, 6-ամյա Արիաննա Ա.-ին, 4-ամյա Լեո Ա.-ին և 7-ամյա Ջուլի Ա.-ին։


Պարզվել է, որ պատճառը եղել է ապօրինի միացված գազասարքը, որը տեղադրված է եղել կիսանկուղային հարկում, որի արտանետած ծխագազի հետևանքով տան անդամները թունավորվել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով թունավորվածները ընտանիքի անդամներ են, ովքեր ավելի շատ հայտնի են ճանապարհային ոստիկանության նախկին պաշտոնյաներից Դավիթ Ավագյանի՝ ժողովրդին հայտնի «Մստոյի» ընտանիքի անդամներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն