Մամուլ 2 տարի առաջ - 08:13 30-11-2023

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարն աշխատակիցներին «փորձությունների է ենթարկում»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավար Հայկուհի Հարությունյանից, եւ ոմանք երազում են, որ նա չվերընտրվի այդ պաշտոնում։ Մեզ պատմեցին, որ նա «փորձությունների» է ենթարկում իրենց, օրինակ, հանձնարարում է գեղարվեստական գրքեր կարդալ, ապա ներկայանալ եւ պատմել, թե ինչ է հասկացել, ինչ իմաստ ուներ այդ աշխատությունը։

Հայկուհի Հարությունյանին երեկ հարցրինք` իսկապե՞ս հանձնարարում եք աշխատողներին գրքեր կարդալ։ Ասաց` «ընթերցանությունը» լայն հասկացություն է՝ միջազգային փաստաթղթերից մինչեւ կոնկրետ աշխատանքին առնչվող․ «Ուստի կարդալու մեջ տարօրինակ որեւէ բան չեմ տեսնում»:

Բայց խոսքը ոչ թե մասնագիտական աշխատություններ եւ փաստաթղթեր կարդալու մասին է, այլ, օրինակ, Կաֆկայի գործերն եք հանձնարարել կարդալ, հետո գալ-պատմել։

«Պատմելու մասին մի քիչ շատ եք չափազանցացնում, թող իրենք հիշատակեն՝ որ գործը, եւ դա արդեն իսկ վկայում է իրենց հասունության մասին։ Եթե նույնիսկ խնդիրը, որի շուրջ այդ քննարկումը կազմակերպվել է, չի ընկալվել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Հարությունյանի լիազորությունների ժամկետը լրացել է, առաջիկայում ԱԺ-ն նրան հանձնաժողովի անդամ կընտրի, իսկ հանձնաժողովի անդամները` հետագայում նախագահ

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ