Ներքին 4 տարի առաջ - 15:44 03-02-2022

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաստիքները կավելանան ևս երկուսով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության առկա հաստիքների միավորի քանակը ավելացվում են ևս երկուսով: Հաստիքացուցակը հաստատվել է Կառավարության փետրվարի 3-ի հերթական նիստում:

Նախագծում նշվում է, որ հաստիքների ավելացումը հնարավորություն կստեղծի արդյունավետ կերպով իրականացնել հանձնաժողովի՝ բարեվարքության ուսումնասիրություն իրականացնելու և դրա արդյունքում խորհրդատվական կարծիք տրամադրելու լիազորությունները:

«Հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը բաղկացած է 3 հաստիքային միավորից, որոնք ամբողջապես համալրված են։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության համակարգի ներդրման օրվանից (2020 թվականի մայիսից) մինչ օրս հանձնաժողովի կողմից իրականացվել է թվով 103 անձի վերաբերյալ բարեվարքության ուսումնասիրություն»,- նշված է նախագծում:

Նախագիծը ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված առաջիկայում հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից պետք է իրականացվեն նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավոր դառնալու համար առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմում ներկայացրած անձանց, դատախազների թեկնածուների, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնները զբաղեցնելու նպատակով դիմում ներկայացրած անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարեվարքության ուսումնասիրությունը ծավալուն գործընթաց է, իսկ բարեվարքության ուսումնասիրության գործընթաց ենթադրող պաշտոնների շրջանակը շեշտակի ընդլայնվել է, ուստի համապատասխան գործառույթներն օրենքով սահմանված սեղմ ժամկետներում և պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան ստորաբաժանումը համալրել մասնագիտական կարողություններ ունեցող ևս երկու աշխատակիցներով»,- ասված է նախագծում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում