Ներքին 4 տարի առաջ - 20:24 01-12-2021

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Աշոտ Սարգսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի գործով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

2019 թվականի մայիսի 17-ին Վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ, բավարարել էր Վաչագան Ղազարյանի հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այժմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)՝ պարտավորեցնելով հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանի բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս։ Հանձնաժողովի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատական ակտը։

Հատկանշական է, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ ապօրինի հարստացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացնող հիմքով։ Քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման հիմքում ՀՔԾ քննիչը մատնանշել է այն հանգամանքը, որ ԱԱԾ ՊՊԾ պետի առաջին տեղակալը 2018 թվականի ապրիլի 9-ից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկից հանվել է, հետևաբար, Վաչագան Ղազարյանը, որն զբաղեցնում էր նշված պաշտոնը, ապրիլի 9-ից դադարել է հայտարարատու պաշտոնատար անձ լինելուց։

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Վաչագան Ղազարյանն առարկել է բողոքի դեմ՝ նշելով, որ այն անհիմն է, իսկ բողոքարկվող վճիռն օրինական է ու հիմնավոր, քանի որ կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահպանմամբ:

Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել հանձնաժողովի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում