Ներքին 2 տարի առաջ - 17:45 13-11-2023

«Հայը, թուրքը, ռուսը» եռամիասնությունն էլ հանձնել է Արցախը․ ԱՀ նախագահի թեկնածու

«Դեռևս հունիսին, երբ սկսեցին իբր սահմանադրական բարեփոխումներ կատարել, ես ասացի, որ Արայիկին հեռացնել է պետք, թե չէ եթե ինքը որոշի հեռանալ, ուրեմն ավարտին է հասցրել իր սև գործը։ Արցախում բոլորը գիտեն, որ Արայիկի բոլոր որոշումները եղել են իր և իր յուրայինների անձնական շահերի օգտին։ Եթե կլինի մեկը, ով փաստերով կապացուցի հակառակը՝ պատրաստ եմ ներողություն խնդրել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ԱՀ նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանը։

«90-ականներին Ադրբեջանը պարտություն գրանցելուց հետո, հենց առաջին իսկ օրվանից սկսեց պատրաստվել 2020 թ. սեպտեմբերի 27-ին։ Իսկ ի՞նչ արեցին մերոնք 2020 թ. պարտությունից հետո․ ընդունեցին ձևական օրենքների շարք ու սկսեցին պետության հաշվին իրենք իրենց փոխհատուցումներ անել։ Սրիկաների մի «աստղաբույլ», շատ լավ գիտակցելով, որ արցախցիների Արցախում մնալը օրերի հարց է, նախ՝ մինչև վերջին կոպեկը մսխեցին բյուջեի գումարները՝ մարդկանց թողնելով առանց աշխատավարձի, դա քիչ էր, մի հատ էլ վերջին ամիսներին սկսեցին իրենց շարժական գույքն օտարել պետությանը, իսկ այն շարժականը, որ պատկանում էր պետությանը՝ սեփականաշնորհեցին ու եկան Հայաստան։

Սրանց ստորության աստիճանը գերադրականից այնքան է բարձր, որ նույնիսկ իմանալով, թե ինչ ճակատագիր է սպասվում մարդկանց, եթե հիշում եք, օգոստոսին մեկ օրով միացրին գազը, մարդկանց խաբելով՝ վերցրին վերջին ամիսների գազի պարտքերը։ Արդյո՞ք, կա մեկը, ով ինձ կապացուցի, որ սա պայմանավորված չէր Ադրբեջանի հետ, արդյո՞ք, Վարդանյանը, Շահրամանյանը, մեր մյուս նախագահները չէին հասկանում Ալիևի մեսիջները, երբ ասում էր, որ մինչև 2025 թվականը որևէ ընտրություն չպիտի անցկացվի, իսկ իրենք հապճեպ Շահրամանյանին նախագահ կարգեցին։ Ավելին, տեղյակ էին ոչ միայն ԱՀ, այլև՝ ՀՀ իշխանությունները»,- ասում է Ամիրյանը։

Արցախի նախագահի նախկին թեկնածուն վստահ է, որ սրանք Արցախից պրծել, հիմա էլ անցել են Հայաստանին․ «Հիմա էլ որոշել են՝ օրենք ընդունեն, համաձայն որի՝ այն անձինք, ովքեր Արցախում ունեին հյուրանոցներ ու զբաղվում էին շինարարությամբ, այստեղ կարողանան ստանալ արտոնյալ վարկեր: Հիմա ոնց չասես, մեզ այս օրին հասցնող ա՛յ սրիկաներ, ձեզանից բացի, Արցախում ո՞վ ուներ հյուրանոցներ, կամ ո՞վ կարող էր զբաղվել շինարարությամբ»։

Մեր զրուցակիցը վստահ է՝ ամեն ինչ կանխամտածված էր ի սկզբանե։ Նախ՝ ռուսական զորախումբը Արցախում պիտի մնար մինչև 2025 թվականը։ Անսպասելի Արցախում է հայտնվում Ռուբեն Վարդանյանը։ Ալիևի վարչախումբը «հիշում է» է Կաշենի հանքավայրի մասին ու փակում ճանապարհը։ Վիտալի Բալասանյանը հայտնվում է բանակցողի դերում, ճանապարհը բացվում է, ինչի արդյունքում լարվում են Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները Բալասանյանի հետ, դա այն դեպքում, երբ Բալասանյանը ինքնագլուխ ոչինչ չէր կարող անել․ ինչ արել է, եղել է Արայիկ Հարությունյանի անմիջական ցուցումով։

«Ռուբեն Վարդանյանը լայվով տեղեկացնում է, որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, ինչի արդյունքում ունենում ենք զոհեր և տոտալ շրջափակում։ Վարդանյանը, ով թեյի սեղանի շուրջ կարող էր Հարությունյանին ասել, որ նա տղամարդ չէ, որովհետև չի կատարում իր խոստումները, փոխարենը՝ Հակոբավանքից է լայվ մտնում՝ մեղադրականներով։ Իսկ ես կփաստեմ, որ դա արվել է նրա համար, որպեսզի աշխարհազորայինների հրամանատար Կարեն Մաթևոսյանը լայվ մտնի, նախագահականը, ԱԺ-ն գրավելու հակասահմանադրական կոչեր հնչեցնի, որպեսզի Ալիևը հաղթաթուղթ ունենա, թե բա ասում ենք՝ իմ տարածքում զինված խմբավորումներ չկա՞ն։ Իսկը՝ հայը, թորքը, ռուսը անեկդոտի նման, հենց այս եռամիասնությունն էլ հանձնել է Արցախը»,- ամփոփում է Սերգեյ Ամիրյանը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան