Արտաքին 2 տարի առաջ - 13:52 07-11-2023

Սերբիայի նախագահն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, առաջին հերթին գազի մատակարարումները։
Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչը հոկտեմբերի վերջին ասել է, որ նոյեմբերի առաջին շաբաթներին պատրաստ կլինի Բուլղարիայի և Սերբիայի միջև միացնող գազատարը (փոխկապակցիչ), որը թույլ կտա Բալկանյան և թուրքական հոսքերով ռուսական գազին զուգահեռ գազ ստանալ նաեւ Ադրբեջանից և Հունաստանի LNG տերմինալներից:

«Լավ զրույց նախարար Բայրամովի հետ Սերբիայի և Ադրբեջանի միջև բացառիկ երկկողմ և ավանդաբար բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ, ներառյալ շարունակական համագործակցությունը ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող կարևոր ենթակառուցվածքային նախագծերում», - գրել է Սերբիայի ղեկավարը սոցիալական ցանցերում:

«Ես նրան մանրամասն տեղեկացրել եմ Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն եմ հայտնել Կոսովոյի միակողմանիորեն հռչակված անկախությունը չճանաչելու հարցում Ադրբեջանի Հանրապետության միանշանակ դիրքորոշման համար»,- նշել է Սերբիայի ղեկավարը։
Հանդիպումից հետո Վուչիչի վարչակազմը մեջբերել է նրա խոսքերը, որ միացնող գազամուղի անցկացմամբ Սերբիան «դառնում է Հարավային գազային միջանցքի մաս, և Ադրբեջանից գազ գնելու պայմանագիրը կօգնի ապահովել նրա էներգետիկ անվտանգությունը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ