Արտաքին 2 տարի առաջ - 07:51 06-11-2023

Պեսկովը կարծում է՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը պետք է վերսկսվի

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերսկսման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները զրոյական վիճակում են, բայց, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում պետք է վերսկսել երկխոսությունը։

«Հարաբերությունները զրոյի վրա են, ես կասեի՝ նույնիսկ զրոյից ցածր։ Բայց քանի որ և՛ Ամերիկան, և՛ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում համաշխարհային և ռազմավարական կայունության համար, ապա այսպես թե այնպես ժամանակի ընթացքում պետք է վերսկսել այդ խոսակցությունը», - ասել է Պեսկովը՝ հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Հարցազրույցից մի հատված հրապարակվել է լրագրողի Telegram ալիքում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ՌԴ-ի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությանը Ռուսաստանն այսօր շեշտակի արձագանքում է:

«Մենք արդեն այլ կերպ ենք խոսում միմյանց հետ, երբ խոսքը վերաբերվում է ներքին գործերին միջամտելուն․.. Հիմա մենք դրան բացարձակապես անհաշտ ենք արձագանքում։

Դա զգացվում է և՛ նախագահի տրամադրվածությունից, և՛ նրա հրամաններից, և՛, իհարկե, այդ ամենը կիրականացվի», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից առաջարկներ է ստացել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության վերսկսման վերաբերյալ, ներկայումս դրանք ուսումնասիրվում են:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ