Մամուլ 2 տարի առաջ - 08:43 27-10-2023

Չկա մարդ՝ չկա խնդիր․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կառավարության երեկվա նիստում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին փախստականի կարգավիճակ տրվեց։ ՀՀ իշխանությունների այս քայլը երկակի տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում։

Մի մասն անհամբեր սպասում էր նման որոշման, քանի որ հույս չեն կապում Հայաստանի իշխանությունների հետ, իսկ այդ կարգավիճակն իրենց հնարավորություն կտա՝ ցանկացած երկրում քաղաքական ապաստանի համար դիմել: Իսկ մյուսների՝ Արցախի ապագայի հանդեպ հույսները չկորցրածների մոտ հուսահատական տրամադրություններ են առաջացել. նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Արցախի կարգավիճակի, տեղահանվածներին իրենց հայրենիք վերադարձնելու հարցերով առաջիկայում զբաղվել, փոխարենը փորձում է ազատվել գլխացավանքից եւ տալով նման կարգավիճակ՝ հույս ունի մոտ ապագայում Հայաստանն «ազատագրված» տեսնել արցախցիներից, որոնք այդ կարգավիճակով կհանգրվանեն այլ երկրներում: Իսկ «չկա մարդ՝ չկա նաեւ խնդիր»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար