Ներքին Միտք 10 ամիս առաջ - 16:18 23-11-2025

Փաշինյանը չի դնում շատ մարդ հավաքելու խնդիր, պատարագների շարքով նա ձևավորում է Մայր Աթոռին զուգահեռ իրականություն

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Երբ Հովհաննավանքում պատարանգների առնչությամբ լայնորեն դիտարկվում էր այն, որ քիչ մարդիկ են հավաքվում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապահովել բազմամարդություն, ես տեսակետ եմ արտահայտել, որ պետք չէ «խաբվել» թվաքականի հանգամանքի:

Կարծիք եմ հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չի դնում շատ մարդ հավաքելու խնդիր: Եթե նա ցանկանա, ապա կասկածից վեր է, որ իր մասնակցությամբ պատարագներին կհավաքի մի քանի անգամ ավելի մարդ: Դրա ռեսուրսը նա հաստատ ունի:

Բայց, Փաշինյանը պատարագների շարքով դնում է բոլորովին այլ խնդիր: Նա ձեւավորում է զուգահեռ իրականություն: Նրա համար հարցը պատարագներին իր հետ մասնակցողների քանակը չէ, այլ հենց պատարագների քանակը, պատարագների շարքը, որով նա ձեւավորում է Մայր Աթոռին զուգահեռ իրականություն:

Որքանով է ստացվելու դա, հարցի մյուս կողմն է: Բայց, նա հետեւողական գնում է դեպի այդ իրականության ձեւավորում: Ընդ որում, գուցե ինքն էլ առանձնապես մեծ պատկերացում չունի, թե ինչ է անելու հետո: Բայց այժմ նրա արածը կարծես թե բավականին հստակ է՝ եկեղեցու դաշտում ձեւավորել զուգահեռ իրականություն: Գուցե հետո արդեն կմտածի, կամ ընթացքում կմտածի, թե ինչ անել այդ իրականության հետ:

Հետեւաբար, Մայր Աթոռի ինստիտուցիոնալ գերակայության մասին հոգ տանող որեւէ խմբի խնդիրը այդ զուգահեռ իրականության ձեւավորմանը հակազդելն է: Իհարկե, գուցե այդ հարցում օժանդակ գործոն է «սակավամարդ պատարագների» լուսանկարայաին սոցցանցային արշավը: Բայց, դա կարծում եմ օժանդակ, եւ ոչ բավարար միջոց է, որովհետեւ, կրկնեմ՝ Փաշինյանն ինքը բոլորովին չի դրել շեշտադրում թվաքանակի վրա, թե բուն, թե ինֆորմացիոն-քարոզչական առումով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը