Մամուլ 3 տարի առաջ - 08:27 06-10-2023

Ինչու ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չի նշանակվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 5-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից եւ Նիդերլանդների Թագավորությունում նշանակվեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Նրա նստավայրը Հաագայում է։ Այդ շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու իր ցանկության մասին, եւ արդեն 1 ամիս է, ինչ Հայաստանը ներկայացուցիչ չի նշանակում ՀԱՊԿ-ում, ինչը խորացնում է այդ կասկածները։

ԱԳՆ-ից մեր հարցին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ նշանակվե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեցին․ «Այս պահի դրությամբ՝ ոչ, երբ նշանակումը լինի, այդ մասին կտեղեկացնենք»։ ԱԳՆ խոսնակին հարցրինք՝ թեկնածո՞ւ չկա, թե՞ այլ պատճառ կա։ «Այս ընթացքում դեսպանների փոփոխություն էլի է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ում ներկայացուցիչը հետ է կանչվել, ինչպես մի քանի այլ տեղերից էլ, իսկ նոր նշանակման մասին կտեղեկացնենք, երբ լինի։ Ավել մեկնաբանություն այս պահին չունեմ»»։



Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան