Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:38 01-12-2025

Խոշոր չափով թմրամիջոցի իրացման մեջ մեղադրվողին ավելի մեղմ պատիժ է նշանակվում, քան Դավիթ Համբարձումյանին. պաշտպան

Մասիսի կալանավորված համայնքապետ Դավիթ Հանբարձումյանի փաստաբանը հաղորդագրություն է տարածել.

«Դատավոր Չիչոյանի «արդարադատությունների շարքից»․

Խոշոր չափով թմրամիջոցի իրացման մեջ մեղադրվող ազգությամբ հնդիկ մեղադրյալի նկատմամբ 4-8 տարի ազատազրկում նախատետող ՔՕ 393-րդ հոդվածի 2-րդ մասով Ժ. Չիչոյանը պատիժ է նշանակել նվազագույնի չափով՝ 4 տարի ժամկետով (ԵԴ1/1448/01/23), ավելին՝ դատավճռով այլընտրանքային խափանման միջոցն էլ չի վերացրել և կալանք չի կիրառել, ինչպես վարվել է Դավիթ Համբարձումյանի դեպքում։

Նախորդիվ հրապարակմամբ նշել էի թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ տվյալ դատավորի կողմից քննված ևս 2 գործ, որոնցով դատավորը մեղադրյալներին ավելի «մեղմ է դատել»։ Այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ դատավորը ընդգծված լավ վերաբերմունք ունի նշված հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ և անթաքույց բացասական վերաբերմունք՝ իրականում արդար, սակայն ընդամենը ՔՕ 258-րդ հոդվածով մեղադրվող անձի նկատմամբ։

Հ.Գ. Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է!!»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան