Ներքին 3 տարի առաջ - 14:30 30-05-2023

Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամի չափով

«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամի չափով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք եւ այն կբողոքարկենք վերաքննության կարգով»,-հավելել է նա:

Նշենք, որ Միքայել Բադալյանը մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ: Քրեական գործը վերաբերում է ապրիլի 11-ին Բադալյանի տելեգրամյան ալիքով տարածված մի գրառման, որում վերջինս նշում է, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր Հայաստանի տարածքում։ Գրառմամբ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փորձում է խափանել ապրիլի 19-ին Մոսկվա ուղևորությունը»։

Ըստ բլոգերի՝ Փաշինյանը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա Ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կատարի»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է