Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:30 25-02-2025

Համընկնո՞ւմ․ Վ․Կարապետյանը միշտ դեսպան է նշանակվում Ադրբեջանին դաշնակից երկրներում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ես չգիտեմ՝ դա ճակատագրի հեգնա՞նք է Վլադիմիր Կարապետյանի համար, թե՞ ինչ, բայց նա դեսպան է նշանակվում այն երկրներում, որոնք մեր թշնամու՝ Ադրբեջանի լավագույն աջակիցներն են եղել ու դաշնակիցները և կան»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Վլադիմիր Կարապետյանի գործունեությունն Ուկրաինայում և այժմ ի՞նչ ակնկալիքներ ունի Իտալիայում վերջինիս գործունեությունից։

Հոխիկյանը հիշեցնում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինան Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր տրամադրում, այդ թվում՝ հայտնի ֆոսֆորային ռումբերը։ Նա նկատում է՝ Իտալիան էլ համարվում է Ադրբեջանի ռազմական խոշոր մատակարարներից մեկը.

«Բազմաթիվ պայմանագրեր ունեն, համատեղ նախաձեռնություններ ունեն։ Այսինքն՝ այս 2 երկրները, որոնք ակտիվ մասնակցություն ունեցան Արցախի բռնազավթման գործում՝ Ադրբեջանին օգնելով, այս երկրներում Վլադիմիր Կարապետյանը կատարել և կատարում է Հայաստանի դեսպանի պարտականությունները։ Ես կարծում եմ՝ սա պատահական չէ, քանի որ Վլադիմիր Կարապետյանն այն մարդն էր, որ դեռևս 2019 թվականին շատ հստակ ասում էր՝ Հայաստանը փոխում է իր կողմնորոշումները դեպի Թուրքիա և Ադրբեջան, և իրենք պետք է մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների հետ բարեկամական հարաբերություններ հաստատեն՝ հանձնելով Արցախը։ Լապշինի հայտնի գործի մասին Դուք գիտեք»։

Մեր զրուցակիցը նշեց, որ Կարապետյանի նշանակումը պատահական չի համարում, սակայն ցավում է վերջինիս համար։ Նա ասաց, որ երբ ժամանակը Կարապետյանը պատասխան պետք է տա այդ ամեն ինչի համար։ «Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ինքն այդ 2 երկու երկրներում գուցե շատ լավ կարողանում է կատարել իր վրա դրված պարտականությունը, որն ամենևին էլ Հայաստանի Հանրապետության շահի մասին չի խոսում, այլ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի շահի՝ պայմանավորվածությունների»,- շեշտում է նա։

Oragir.News-ի հարցին, ինչո՞վ է պայմանավորված, որ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում Իտալիայում ՀՀ դեսպան է ներկայացվում Ծովինար Համբարձումյանը, մինչդեռ Կարապետյանն արդեն իր հավատարմագրերն է հանձնել՝ Նաիրի Հոխիկյանը պատասխանեց՝ փնթի աշխատանքով։ Նրա խոսքով՝ սա միակ դեպքը չէ, բազմաթիվ նմանատիպ օրինակներ կան։

«Դուք մտնում եք պետական տարբեր գերատեսչությունների կայքեր և այնտեղ կտեսնեք օրինակ Մշակույթի նախարարության մասին չթարմացված ինֆորմացիաներ, երբ Հայաստանը նման նախարարություն չունի։ Կարծեմ հուշարձանների պահպանության հետ էր կապված, օրերս տեսա, որ գրված է՝ ենթարկվում է մշակույթի նախարարությանը, երբ այդ նախարարությունը 2019 թվականին ներառվել է ԿԳՄՍ-ի մեջ։ Իմ կարծիքով՝ սա զուտ չինովնիկների անպատասխանատու աշխատանքն է»,- եզրափակեց նա։

Նշենք՝ Իտալիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը նախօրեին իր հավատարմագրերն է հանձնել այդ երկրի նախագահ Սերջո Մատարելլային: Նորանշանակ դեսպանն Իտալիայի նախագահին վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ։

Ուշագրավ է, որ թեպետ Վլադիմիր Կարապետյանն արդեն նշանակվել է դեսպանի պաշտոնում և իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին, այնուամենայնիվ Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում ՀՀ դեսպանը մինչև այժմ Ծովինար Համբարձումյանն է։ Ավելի վաղ՝ 2021-ի հունիսին, Վլադիմիր Կարապետյանը դեսպան էր նշանակվել Ուկրաինայում։


Դավիթ Գույումջյան



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան