Եկեք հետ տանք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:00 27-09-2023

Եկեք հետ տանք. Թավշյա թրքացում

2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի և Արցախի ժողովրդի համար եղավ ճակատագրական։ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, ներկայացավ որպես Արցախի «փրկիչ»՝ մեղադրելով ՀՀ նախկին ղեկավարներին Արցախը հանձնելու մեջ։ Սակայն հետագա 5 տարիների ընթացքում ապացուցեց, որ իշխանությունը «զավթել» է հատուկ «առաքելության» համար՝ իրականացնելու թշնամու վաղեմի երազանքը՝ Արցախի հանձնումը հայաթափման և ցեղասպանության միջոցով։

Սկսենք սկզբից․ 2018 թվականի հեղափոխության ժամանակ Փաշինյանը ոստիկաններին հավաստիացնում էր, որ Սերժ Սարգսյանը հայրենիքը սարքում է Ադրբեջան։ Այնուհետև, արդեն վարչապետ ընտրվելուց հետո ասում էր, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից։ Որոշ ժամանակ անց, արդեն իրեն իրավունք վերապահեց ԱԺ ամբիոնից մատ թափ տալ՝ ասելով՝ ինչ ուզում, դա էլ բանակցում ենք։ Այնուհետև Արցախի Վերածննդի հրապարակից հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, ինչից կարճ ժամանակ անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, թշնամին լայնամաշտաբ պատերազմ սկսեց, ինչի հետևանքով եղան հազարավոր զոհեր և վիրավորներ։

Փաշինյանը այսքանով չբավարավեց, հայտարարեց, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր…

Կառավարման 5-րդ տարում արդեն Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը։

Փաստացի Փաշինյանի կառավարման տարիներին Ադրբեջանը իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ տիրանալ Արցախին՝ հայաթափելով այն։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս պահին հատել են Կոռնիձորի անցակետը, տասնյակ հազարավորներն էլ Ստեփանակերտից Հայաստան ձգվող կիլոմետրանոց հերթերի մեջ են։

Եկեք հետ տանք՝ տեսանյութ

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը