Եկեք հետ տանք 1 տարի առաջ - 20:00 11-11-2024

Տխուր թոշակ և սին քեշբեք. 2 նախարար խոստացել էր, բայց չեղավ. Եկեք հետ տանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների հաջորդ բարձրացումը պետք է տեղի ունենար 2025 և 2026 թվականներին։ 2024-ի տարեսկզբյան մամուլի ասուլիսների ժամանակ նման խոստումներ էին տվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պարզաբանելով, թե ինչու ընթացիկ՝ 2024 թվականին թոշակները չեն բարձրացվելու։

Նախարարների խոսքին հավատացող քաղաքացիներին տարեվերջում հիասթափություն էր սպասվում։ Հովհաննիսյանն ու Մկրտչյանը օրերս 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ նշեցին, որ հաջորդ տարի նույնպես թոշակների բարձրացում տեղի չունենալու, իսկ առաջիկա բարձրացումները լինելու են առավելապես անկանխիկ առևտրի դեպքում քաղաքացիներին վերադարձվող քեշբեքի տեսքով։

Նշենք, որ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու և դրանցից ետվճար ստանալու գործիքակազմը սահմանափակ թվով կենսաթոշակառուների է հասանելի։ Թոշակառուների զգալի մասն այս ծրագրից օգտվում էր կոմունալ վճարումներ կատարելիս, սակայն նախորդ տարի կատարված փոփոխություններով վերջիններս այս հնարավորությունից նույնպես զրկվեցին։

Oragir.News-ն առաջարկում է վերհիշել՝ ինչ էին խոստանում երկու նախարարները տարեսկզբին և այժմ ինչպես են դրժում սեփական խոստումները։

Հավանաբար վերջիններս օրինակ են վերցրել իրենց ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից, ով կախված իրավիճակից ականաջահաճո հայտարարություններ է անում, իսկ հետագայում հրաժարվում դրանցից՝ հայտարարելով, որ ինքը նման բան չի ասել կամ մարդիկ իրեն ճիշտ չեն հասկացել։

Չենք բացառում նաև, որ 2025 թվականին նախատեսված թոշակների բարձրացումը տեղի ունենա 2026 թվականին, ինչը Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին թույլ կտա սիրաշահել կենսաթոշակառուներին ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանալ նրանց ձայները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը