Ներքին Եկեք հետ տանք Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 17-10-2024

Մատներ կան, որ Փաշինյանը սիրում է, մատներ կան` ոչ. Գևորգ Կոստանյանի և Արգիշտի Քյարամյանի տարբերությունը

Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած լսումները գնալով թեժացան և ավարտվեցին լարված մթնոլորտում։ Իրավիճակը թեժացավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ամբիոնից արված հայտարարություններից, որտեղ նա ընդհատել էր ելույթն ու դիմել դահլիճում նստածներից մեկին. «Բան ասեցի՞ք, այ սև շորերով պատգամավոր, Ձեր հետ եմ»։

Լսումների ավարտից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին Քյարամյանի՝ պաշտոնանկության գործընթացի մեկնարկի մասին։ Համարժեք արձագանք այդպես էլ չստացվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչ ի դեպ չի կարելի ասել ոչ վաղ անցյալում դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին։

2015 թվականի հունիսի 8-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը, սուր ելույթով էր հանդես եկել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս դժգոհել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` խորհրդարանում ցուցաբերած պահվածքից և նրա պատասխաններից: Փաշինյանին դուր չէր եկել նաև Կոստանյանի տարօրինակ ժեստիկուլյացիան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը