Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 01:30 22-09-2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը բխում է նաև տարածաշրջանային ու միջազգային կայունության շահերից. ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերին երեկ հաջողվել է հասնել զինադադարի։ Այս մասին Շուանն ասել է Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստի ընթացքում։

Նա ընդգծել է՝ Պեկինը հետևում է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումներին, և հույս հայտնել, որ հրադադարը կպահպանվի:

«Մենք հետևում ենք այս իրավիճակին և հուսով ենք, որ այս զինադադարը կպահպանվի, և իրավիճակը աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն և կայունություն կապահովվի։

Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Նրանք մշտապես կատարել և շարունակում են կատարել իրենց գործառույթները դժվարին հանգամանքներում, ուստի նրանց անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են և ոչ մի տեղ չեն հեռանա, ուստի անհրաժեշտ է երկխոսություն վարել։ Սա բխում է ոչ միայն նշված երկու երկրների, այլեւ տարածաշրջանային ու միջազգային կայունության շահերից։

Չինաստանը մշտապես հանդես է եկել հանուն այն բանի, որ երկու կողմերը հանդարտություն պահպանեն և խուսափեն էսկալացիայից և խաղաղ բնակչության շրջանում զոհերից, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացումից:

Մենք աջակցում ենք երկու երկրներին երկխոսության և բանակցությունների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումները շարունակելու հարցում: Նրանց միջև առկա վեճը անհրաժեշտ է լուծել միջազգային հարաբերությունների նորմերով և սկզբունքներով։ Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ և կառուցողական դեր կխաղանք այս գործընթացում»,- եզրափակել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ