Ներքին 2 տարի առաջ - 00:26 21-09-2023

Արցախում ողջ բնակչությանը զրկված է էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից

Ադրբեջանի ահաբեկչության պատճառով արդեն 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է՝ ողջ բնակչությանը զրկելով էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։

Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ իրենց գաջեթները լիցքավորել՝ միաժամանակ անվտանգության մշտական նկատառումներից ելնելով մնալով սառը նկուղներում։