Ներքին 3 տարի առաջ - 13:00 24-08-2023

Մհեր Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք շեշտել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել առևտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն