Արտաքին 3 տարի առաջ - 17:15 12-08-2023

Պուտինի և Էրդողանի հանդիպման հիմնական թեման կլինի հացահատիկի գործարքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին։ Այս մասին հաղորդում է թուրքական A haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի թղթակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Էրդողանը դեռևս սպասում է Ռուսաստանի նախագահին Թուրքիայում։ Սակայն միևնույն ժամանակ չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը կմեկնի Ռուսաստան, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի լքել Ռուսաստանը։

«Թուրքիայի իշխանությունները պլանավորում են հանդիպում անցկացնել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Հանդիպման ստույգ օրը հայտնի չէ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ զրույցի հիմնական թեման լինելու է հացահատիկի գործարքը, որից ռուսական կողմը դուրս է եկել հուլիսի 18-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նույն օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ նախագահները պայմանավորվել են հանդիպել։ Ավելի ուշ Էրդողանը նշել էր, որ Պուտինը հնարավոր է այցելի Թուրքիա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպման վայրն ու ժամկետը կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​ուղիներով, մինչդեռ հանդիպման վայրը պարտադիր չէ, որ լինի Թուրքիան։




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին