Մամուլ 3 տարի առաջ - 10:30 05-08-2023

Ռեկորդային շինթույլտվություններ և դրամահավաք՝ ավագանու ընտրություններին ընդառաջ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ օրերս տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Ըստ պաշտոնական տեղեկատվության, թվով 987 նվիրատուի հանգանակության արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ: Թիվն, ինչ խոսք, տպավորիչ է հատկապես մի քաղաքական ուժի համար, որը ժամանակին ուրախ կլիներ յուրաքանչյուր 1000 դրամի համար: Հասկանալի է, որ այստեղ գործ ունենք իշխանական ուժի գործոնի և, ըստ այդմ, նվիրատուների մոտեցումների և «սկզբունքների» հետ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ նվիրատուների մեջ զգալի թիվ են կազմել շինարարական կազմակերպությունները, ի մասնավորի՝ կառուցապատողները: Կա տեսակետ, որ նրանք փաստացի «մուծվել» են իշխանություններին «անխոչընդոտ» գործունեություն ծավալելու համար, ինչպես ժամանակին «մուծվում» էին, օրինակ՝ «Երևան» հիմնադրամին: Հետաքրքիր զուգադիպությամբ, շինթույլտվությունների գծով այս տարի Երևանի քաղաքապետարանը, կամ, ինչպես ընդունված է ասել, փոխքաղաքապետարանը շինթույլտվությունների մասով ռեկորդներ է սահմանում:

Ի մասնավորի, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն։ «Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ինչ-որ ձայներ հավաքել շինթույլտվությունների դիմաց՝ դրանով այլանդակելով Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը»,-գրել է նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն