Ներքին 3 տարի առաջ - 16:19 29-07-2023

ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել

Հուլիսի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 30-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցություն։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը ներկայացրել է վարչության 30 տարիների գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է վարչության անձնակազմին հոբելյանի առթիվ ու մաղթել բարի և արգասաբեր ծառայություն։

Հավաք-խորհրդակցության ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան