Մամուլ 3 տարի առաջ - 08:34 15-07-2023

Հակառուսականությունը հասավ Արցախ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի որոշ շրջանակներ մտահոգված են, որ ներքաղաքական վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնք կարող են ճակատագրական լինել Արցախի համար։ Երեկ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ Արցախում բազմահազարանոց հանրահավաք-երթ տեղի ունեցավ՝ ընդդեմ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների։ Հավաքի գլխավոր պահանջն Արցախի ապաշրջափակումն էր, իսկ հասցեատերը՝ ռուս խաղաղապահները։ Հանրահավաքի մասնակիցները գուցե ստեղծված վիճակից օբյեկտիվորեն դժգոհ եւ որեւէ քաղաքական հոսանքի չհարող արցախցիներն էին, սակայն նախաձեռնողներն Արցախի հակառուսական տրամադրված շրջանակն է։

Ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանության կողմից կառավարվող քաղաքական եւ ՀԿ-ների խումբը։ Պատահական չէ, որ ելույթների շեշտադրումները չէին տարբերվում Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթներից, որոնք այս իրավիճակի միակ պատասխանատուն համարում են ռուսներին։
Մենք դեռեւս անցած շաբաթ գրել էինք, որ ակտիվիստներ Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, խաղաղապահների ղեկավարի հետ հանդիպումից դժգոհ, պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Օրեր անց նրանք պետնախարարի հետ էին հանդիպել, ով հորդորել էր 2 օր սպասել։ Իսկ երեկ՝ բոլորը միասին, այդ թվում՝ Արցախի նախագահը, հանրահավաք արեցին։ Հիշեցնենք նաեւ, որ Լենցովը նշված հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախի ճանապարհը, ըստ էության, Փաշինյանն է փակել իր հակաարցախյան հայտարարություններով եւ Ալիեւի հետ պայմանավորվածություններով։

Հանրահավաքին Արցախի ԱԺ ընդդիմությունը չի մասնակցել։ Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին էլ ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը, ով խաղաղապահների հետ ջերմ հարաբերություններ ունի եւ կարող էր կոնտրքայլեր նախաձեռնել։ Նրա դեմ հարուցված քրգործի հիմքում 74 միլիոն վարկի աննպատակային օգտագործումն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ