Ներքին 1 տարի առաջ - 15:15 04-06-2025

Պատճառը հակառուսականությունը չէ․ ինչո՞ւ է ՌԴ-ն արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը

Հունիսի 17-ից սկսած Հայաստանից այլևս ծաղիկ չի արտահանվի Ռուսաստան: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Հայաստանից ներկրվող բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճող թվի կապակցությամբ, հայտարարել է ռուսաստանյան գերատեսչությունը։

Պարզելու համար, ո՞րն է այս սահմանափակման պատճառը, Oragir.News-ը կապ հաստատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ըստ որի՝ հայտարարությունը հստակ է եղել, որ պատճառը առանձին վնասատուներն են։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող են լինել, նա ասաց, որ վնասատուներն առաջին հերթին վնասում են տնտեսությանը, դրանք մարդուն վնաս չեն հասցնում, այլ տնտեսությանը։

«Վնասատու կա, որ միայն ծաղիկին է բնորոշ։ Վնասատու կա՝ ավելի շատ բանջարաբոստանային տնտեսությանն է բնորոշ։ Այսինքն՝ մինչև կոնկրետ չիմանանք, թե որ վնասատուի մասին է խոսքը, չենք կարող ասել՝ կոնկրետ ինչի՞ն է վնաս»,- նշեց Պիպոյանը, ապա հավելեց,- «Իհարկե, մենք գիտենք, որ ամեն անգամ հենց Ռուսաստանում ինչ-որ խնդիր է հայտնաբերվում հայկական արտադրանքում, հասարակական դաշտը փորձում է դրան քաղաքական երանգավորում տալ։ Մասնավորապես՝ հակառուսական ընկալումներ ունեցողներն ասում են, որ ահա՛, տեսե՛ք, է՛ս են ռուսները, միագամից սկսեցին»։

Նրա խոսքով՝ պրոռուսական դիրքավորումներ ունեցողներն էլ ասում են՝ դա իշխանությունների հակառուսական քայլերի պատասխանն է. «Այսինքն՝ քաղաքական դաշտը սրացվում է, բայց իրականությունը մնում է նույնը։ Իսկ նման խնդիները նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ սննդամթերքի անվտանգության, սանիտարական, անասնաբուժական հսկողությանը մատերի արանքով չնայենք»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից