Արտաքին 3 տարի առաջ - 13:30 13-07-2023

Եզրակացություններ անելու համար դեռևս վաղ է. Զախարովան՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման մասին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության։ Այս մասին Զախարովան ասել է ռուսական NEWS.ru լրատվական գործակալության հետ զրույցում՝ մեկնաբանելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Զախարովան ընդգծել է, որ դեռևս վաղ է հանդիպման վերաբերյալ եզրակացություններ անելու համար։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է եզրակացություններ կատարել հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն: Ուստի անհրաժեշտ է հանդիպման արդյունքների հիման վրա եզրակացություններ անել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա իր և Իլհամ Ալիևի նախագահի հերթական հանդիպումը՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Նա նաև հավելել էր, որ Արցախում հումանիտար ճգնաժամի սրման համար պատասխանատու են Ադրբեջանի իշխանությունները։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի