Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 27-06-2023

Հանգուցյալը շուռ կգար դագաղում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավորները երեկ, արտահերթ նիստի օրակարգը մի կողմ թողած, քննարկում էին ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի, թաղման՝ գնալ-չգնալու, ոտքի կանգնելու հարցերը։ Հանգուցյալը շուռ կգար դագաղում, եթե լսեր խորհրդարանականների ճղճիմ քննարկումները։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմադիրները, ակնհայտորեն կազմակերպված, ուշ մտան դահլիճ, որպեսզի հանգուցյալին հարգանքի տուրք չմատուցեն՝ ոտքի չկանգնեն։ Խաչատրյանի մահվան պահից նրանց գործողությունները մի քանի ֆեյսբուքյան ակտիվիստներ են թելադրում, որոնք «քֆուր են դրել», թե որ ընդդիմադիրը կմասնակցի իշխանական պատգամավորի հոգեհանգստին, եւ հայտարարել են, որ «փչացնելու» են մինչեւ վերջ։

Իշխանականներն էլ, իրար հերթ չտալով, ամոթանք էին տալիս գործընկերներին՝ նիստից հատուկ ուշանալու, մահացածի հանդեպ տարրական հարգանք չցուցաբերելու համար։

«Վախո՞ւմ էիք մասնակցել»,- հարցրեց մի ՔՊ-ական, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ այս ավանդույթի հիմնադիրն նրանք են, որ չեն մասնակցել Գեներալ Մանվելի, Արմեն Գրիգորյանի, Վիգեն Ստեփանյանի եւ այլոց սգո արարողություններին։ Ի վերջո, կրքերը թեժացան, եւ սկսվեց ավանդական «փոխհրաձգությունը»․ Ալեն Սիմոնյանը, Սեյրան Օհանյանին դիմելով, ասաց, թե հենց նրա ընկեր գեներալներն են տանուլ տվել պատերազմը, Օհանյանն ԱԺ նախագահին սրիկա անվանեց։

Հայկ Կոնջորյանը որոշեց պաշտպանել Սիմոնյանին, ում դեմ աշխատել է վերջին մեկ տարին, եւ Օհանյանին ասաց՝ դուք եք սրիկա։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը Վիգեն Խաչատրյանի մահվան փաստն օգտագործում է որպես ազդակ՝ ՔՊ-ականներին հասկացնելու, թե ինչ է սպասվում իրենցից յուրաքանչյուրից, եւ թե այնքան են խորացրել թշնամանքը, որ անգամ նրանց մահը կարեկցանք չի առաջացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար