Գագիկ Ծառուկյանին եթե գործարք առաջարկեինք, ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին:
Այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ընտրություններից առաջ ընդդիմադիրներին գործարքի առաջարկներ արվել են, թե ոչ:
«Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել ա աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք ա փնտրել, գտել, հետո պարզվել ա՝ ընդամենը իրան հավաքագրել են ու ինքը դրանից տեղյակ էլ չի: Գագիկ Ծառուկյանը կխնդրի, «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ, ինչի՞ մասին ա խոսքը:
Անդրադառնալով ընտրության արդյունքներին ու ընդդիմադիր ուժերի՝ անցողիկ շեմը հաղթահարելուն, Փաշինյանը պնդեց՝ ընդդիմությունը ստացել է 100 տոկոս ընտրակառաշքով քվե:
«ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե: Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել: Այո, խախտումներ եղել են, որոնք ազդել են ընտրության արդյունքերի վրա, որովհետև էդ 3 ուժը պետքա չհաղթահարեին անցողիկ շեմը: Եթե չվերցնեն իրենց մանդատները, գոնե 100 տոկոսով լեգիտիմ խորհրդարան կունենանք:
Նրանք շեմը չեն անցել, նրանք անցել են փողի շեմը, և մեր դատաիրակավական համակարգը պետք է պատասխան տա: Էդ ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրության արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի, եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության ու պետությունը պետք է արձագանքի, Հայաստանի Հանրապետությունը պիտի միջոցներ ձեռնարկի՝ էդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ:
Ի՞նչ ա նշանակում՝ բռնել արդարացնել Ծառուկյանին ընտրակաշառքի գործով: Որևէ մեկն ուզում ա ասի, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել-արդարացրել ա՞: Ձրի ա՞ արել: Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ: Կոռումպացվածները ցանկացած հարց էսօր կարող են լուծել դատական համակարգով», - եզրափակեց Փաշինյանը: