Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մասնակցել է ՔՊ-ի հավաքին։
Առհասարակ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնը ենթադրում է ապաքաղաքական, ապակուսակցական գործունեություն, ծառայություն օրենքին։ Բայց փաստորեն մեր երկրում ամեն ինչ այնքան է խառնվել, որ ոստիկանապետը կարող է կուսակցական հավաքի մասնակցել։
Oragir.News-ը ՆԳՆ լրատվական ծառայությունից փորձեց ճշտել, թե ինչով է պայմանավորված Ղազարյանի մասնակցությունը կուսակցական հավաքին, սակայն մեկնաբանություն ստանալու համար մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։
