Սպորտ 2 ամիս առաջ - 23:15 06-08-2026

ՖԻՖԱ-ն աջակցել է Ինֆանտինոյին

ՖԻՖԱ-ն աջակցել է Ինֆանտինոյին, աշխարհի առաջնության իրավունքի վաճառքի հարց այլեւս չկա։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Ռաբատում տեղի ունեցած Գործադիր կոմիտեի նիստից հետո պաշտոնական հայտարարությամբ աջակցություն է հայտնել կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյին և նշել, որ աշխարհի առաջնության անցկացման իրավունքը FIFA Forward Enterprise-ի (FFE) միջոցով մասնավոր ներդրողներին վաճառելու հարց այլևս չկա։

«Ռաբատում տեղի ունեցած հանդիպման արդյունքում՝ ՖԻՖԱ գլխավոր քարտուղարն ու Գործադիր կոմիտեի ներկա անդամները անվերապահ աջակցություն են հայտնել նախագահ Ջանի Ինֆանտինոյին։ Հանդիպմանը քննարկվել է նաեւ FIFA Forward Enterprise-ի (FFE) առաջարկը։ Վերոնշյալ առաջարկը հետ է կանչվել և այլևս չի քննարկվում։ ՖԻՖԱ-ն չի հանդուրժի իր ամբողջականության նկատմամբ որևէ հարձակում։

Որոշվել է, որ ՖԻՖԱ-ի խորհուրդը և անդամ ասոցիացիաները չպետք է իրենց մեկուսացված զգան գործընթացից, և որ այն պետք է կազմակերպվեր այլ կերպ։ Նշվել է նաև, որ լրատվամիջոցներում տեղեկատվության արտահոսքից հետո սխալներ են տեղի ունեցել»,- նշվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում։

Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016թ․ փետրվարից։ Կառույցի ղեկավարի հաջորդ ընտրությունը տեղի կունենա 2027թ․ մարտին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան