Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Գանձասարը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունել էր «Սարդարապատին»:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Գանձասարի» ֆուտբոլիստ Լեո Վիրջինիո Մատեուս Դոս Ռեյսը։ Երկրորդ խաղակեսում «Սարդարապատը» կարողացավ բեկել խաղի ընթացքը. Լևոն Պետրոսյանը 50-րդ և 56-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց՝ 2:1 հաշվով կամային հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս խաղից հետո «Սարդարապատը» 15 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ տուրում «Սարդարապատը» կմրցի «Ուրարտուի», իսկ «Գանձասարը»՝ «Փյունիկի» հետ:
Armsport