Սպորտ 2 ամիս առաջ - 23:22 06-08-2026

«Նոան» ոչ-ոքի ավարտեց «Սյոնի» հետ հանդիպումը

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» ոչ–ոքի՝ 2:2 է խաղացել շվեյցարական «Սյոնի» հետ ՈւԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի 3–րդ փուլի առաջին խաղում:

Խաղի առաջին կեսը խոստումնալից էր հայկական ակումբի համար։ Արդեն 5-րդ րոպեին «Նոան» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն իրացրեց Էլդեր Ֆերեյրան: 13-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ուինսլի Բոտելին հավասարեցրեց հաշիվը: Սակայն արդեն վեց րոպե անց Գոռ Մանվելյանը փոխանցումից հետո գնդակն ուղարկեց «Սյոնի» դարպասը՝ 2:1: Այսպիսի հաշվով թիմերը գնացին ընդմիջման: Ընդ որում, հյուրերը մնացին տասը հոգով՝ Նեֆտին հեռացվեց:

Երկրորդ խաղակեսում թվում էր, թե «Նոան» պետք է «կոտրեր» մրցակցին, բայց... գոլ բաց թողեց Մալթայի հավաքականի խաղացող Իլիաս Շուարեֆի դիպուկ հարվածից հետո, իսկ հետո ինքն էլ մնաց տասը հոգով՝ սեփական տուգանային հրապարակի մոտ խախտման համար հեռացվեց Մամբոն:

Մինչև խաղի ավարտը հաշիվն այդպես էլ չփոխվեց՝ ոչ-ոքի 2:2, ինչը «Նոային» շանսեր է թողնում եվրագավաթի հաջորդ փուլ դուրս գալու համար:

Նշենք, որ շվեյցարական «Սյոնի» և «Նոայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան