Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 19:35 06-08-2026

Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է մեղադրական վերդիկտ։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրիք 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչի համար պատիժ կարող է նշանակվել մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում:

Ղազարյանին մեղադրում են ՍԴ դատավորներին քննադատելու համար, մինչդեռ, Ղազարյանի քննադատությանը նախորդել էր ՍԴ-ի կողմից հայտնի որոշումը, որով անդրադարձ էր կատարվել «Անկախության հռչակագրին»՝ «զավակին խժռող ծնողի» վերաբերյալ հայտնի ձևակերպմամբ։ Ընդ որում, քննադատությունից վիրավորվել և հաղորդում են ներկայացրել ոչ թե ՍԴ դատավորները, այլ՝ ՍԴ աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը, այս գործով տուժողներ չկան։ Ղազարյանն ինքը ցուցմունքով արձանագրել է, որ իր հայտարարությունները վերլուծության արդյունքում ձևավորված գնահատողական դատողություններ են։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը