Արտաքին 3 տարի առաջ - 15:00 14-06-2023

Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում Բելառուսը կներգրավվի ուկրաինական հակամարտության մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը կներքաշվի ուկրաինական հակամարտության մեջ, եթե իր երկրի դեմ ագրեսիա կիրառվի։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ երկիրը բավականաչափ ներուժ ունի իր դեմ կատարված ագրեսիային պատասխանելու համար։

«Մենք ուժեղ կմտնենք հակամարտության մեջ, եթե մեր դեմ ագրեսիա կիրառվի։ Մենք այժմ բավականաչափ հզորություն ունենք պատասխանելու համար։ Ես չեմ կարող թույլ տալ, որ այն, ինչ ստեղծել ենք այստեղ, քառորդ դար բելառուս ժողովրդի հետ համառել-ստեղծել ենք այս անկախ պետությունը, հենց այնպես տամ նրանց, տասը միլիոնին, որ բզկտեն։

Իսկ Ռուսաստանը որքան է այստեղ։ Եվս երեք միլիոն մշտապես։ Ահա քեզ տասներեք միլիոն, ես նրանց համար պատասխանատու եմ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից