Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:49 25-11-2023

Երևանի ձնամաքրման աշխատանքներին այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ նոր 50 տեխնիկա

Երևանի ձնամաքրման աշխատանքներին այս տարի կներգրավվի բազմաֆունկցիոնալ նոր 50 տեխնիկա՝ մայթերի մաքրման համար:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Համայնքային հիմնարկում ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

Հավաքակայանում վերջին շտկումներն են արվում: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են: