Մամուլ 3 տարի առաջ - 08:50 10-06-2023

Ղեկավարությունն է որոշելու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թագուհի Թովմասյանի կողմից խորհրդարանի ամբիոնը մի քանի րոպեով գրավելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրահավաք նախաձեռնեց, որպեսզի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից զրկելու հարցը քննարկվի խմբակցությունում։ Աղազարյանին հաջողվեց 30 ստորագրություն հավաքել, հարցը մտցնել ֆրակցիայի օրակարգ, սակայն գործնականում որեւէ քայլ ՔՊ-ն այդ ուղղությամբ առայժմ չի անում։

Ճի՞շտ է, որ փոշմանել եք, գուցե վերեւների՞ց «դաբրո» չեք ստացել ու չեք էլ անելու՝ հետաքրքրվեցինք Հովիկ Աղազարյանից։ «Իմ ունեցած վերջին տվյալներով՝ այդ հարցը գտնվում է մեր խմբակցության ղեկավարության տիրույթում, եւ անհրաժեշտ պահին կկատարեն համապատասխան քայլ»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ի՞նչ քայլ կկատարի՝ նախագիծ կլինի՞, թե՞ ոչ, ասաց․ «Ես կարծում եմ՝ կլինի, բայց թե ինչ կորոշի խմբակցության ղեկավարությունը, չեմ կարող ասել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող