Ներքին 2 տարի առաջ - 13:19 14-02-2024

Ադրբեջանի ղեկավարությունն ակնարկում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելուն, ինչի հետևանքով կա 4 զոհ և 1 վիրավոր։

Ըստ Մարուքյանի՝ Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում։

«Երբ քո նկատմամբ պատժամիջոց չեն կիրառում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ չհրահրված պատերազմի և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության՝ իրենց պապենական հողերից և տներից էթնիկ զտումների համար, այդ դեպքում դու ագրեսիվ հարձակվում ես հարևանիդ վրա՝ սպանելով ավելի շատ խաղաղ մարդկանց: Խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, որը ակնարկում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի