Արտաքին 3 տարի առաջ - 18:00 30-05-2023

Իսրայելի նախագահն այցելել է Ադրբեջան, Ալիևը կարևորել է երկկողմ պաշտպանական փոխգործակցությունը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, ում Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը Հերցոգը հայտարարել է, որ իր համար պատիվ և ուրախություն է Ադրբեջանում գտնվելը։ Նրա խոսքով՝ իր գլխավորած պատվիրակությունը ժամանել է բաց սրտով և երկու ժողովուրդների միջև առկա մեծ բարեկամությամբ։ «Ամենակարևորն այն է, որ դուք այն ազգն եք, որը դաստիարակել է ձեր հանգուցյալ հորը, և այնուհետև Դուք գնացել եք նրա հետքերով՝ ստեղծելու այնպիսի զարմանալի երկիր, որը դարձել է բազմաթիվ հարցերի կենտրոնը», - ասել է նա։

Ալիևը վստահություն է հայտնել, որ այս այցից հետո երկու երկրների հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, քանի որ հարաբերությունները մեծ ներուժ ունեն։ «Չնայած մենք արդեն շատ բան ենք արել տարբեր ոլորտներում՝ առևտրի, էներգետիկայի, անվտանգության ոլորտներում, դեռ շատ անելիքներ կան։ Իհարկե, մենք կարծում ենք, որ ձեր այցն Ադրբեջան պատմական է»,- նշել է նա։

Վերջինս հայտնել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը կազմում է ավելի քան 1.7 միլիարդ դոլար, ինչը նշանակալի ցուցանիշ է։ Նա նաև նշել է, որ առաջիկա տարիներին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել երկկողմ առևտրաշրջանառությունը։ Նա հույս է հայտնել, որ համատեղ նախագծերի իրականացումը ավելի կհավասարակշռի ապրանքաշրջանառությունը։ Դա կախված կլինի ոչ միայն էներգետիկ գործոնից, թեև երկար տարիներ Ադրբեջանը շարունակում է համարվել Իսրայելին հում նավթի հուսալի մատակարար։ Սա նաև հանդիսանում է էներգետիկ ոլորտում սերտ համագործակցության ցուցանիշ»,- կարծում է Ադրբեջանի նախագահը։

Նա միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ վերջին տարիներին երկու երկրներն ակտիվորեն սկսել են համագործակցել նաև կիբերանվտանգության ոլորտում։ Նրա խոսքով՝ կիբերանվտանգությունը հանդիսանում է յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության կարևոր մասը։ «Միանշանակ, իսրայելական ընկերությունների մեծ փորձն այս ոլորտում օգտակար կլինի մեզ համար։ Երիտասարդ սերնդի վերապատրաստումը, կրթությունը հիմնարար գործոն կլինի մեր նպատակներին հասնելու և մեզ սպառնալիքներից պաշտպանելու համար»,- ասել է նա։

Ալիևը Հերցոգի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունում շնորհակալություն է հայտնել պաշտպանության ոլորտում օգնության և աջակցության համար։ Նա ուրախությամբ ընդգծել է, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը երկար տարիներ համագործակցում են։

«Ադրբեջանին արդեն երկար տարիներ հասանելի է այս ոլորտի իսրայելական ժամանակակից տեխնիկան, որն օգնում է մեզ արդիականացնել մեր պաշտպանունակությունը և թույլ է տալիս պաշտպանել մեր պետականությունը, մեր արժեքները, մեր ազգային շահերը եւ մեր տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել