Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:13 25-05-2023

Արցախը մոռացան, անցան Հայաստանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հետեւողական կերպով իրենց հայտարարություններով վերջնական խաչ են քաշում Արցախի վրա: Նախ՝ նշենք՝ այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը ենթադրում է նաեւ տեսնել Արցախը, Արարատի մարզի Տիգրանաշենն ու Տավուշի 7 գյուղերն Ադրբեջանի կազմում:

Դրանից հետո այս գիծը հետեւողական շարունակում է տարվել՝ է՛լ ավելի տարօրինակ հայտարարություններով: Օրինակ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններից հետո լրագրողի դիտարկմանը, թե Արցախում հայեր են ապրում, ասել է. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը։ Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը եւս ոգեւորված էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով՝ ասելով, թե համաձայն է նրա հետ:

Արդեն երեկ էլ Փաշինյանն ավելի տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ. ««Մենք 30 տարի մեր սիրելի հայրենիքում ապրում ենք, մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք։ Ընդ որում՝ ՀՀ-ն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել։ Եթե մեր ուզածը ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»»։ Նա ասաց՝ մի քանի պետություն կա, որ մտածում է, թե երբ ուզի, կարող է Հայաստանին ասել՝ հավաքվեք, այստեղից դուրս եկեք, ու Հայաստանը չունի «կադաստրի թուղթ», որ ցույց տա այդ երկրներին։ Ստացվում է՝ ոչ միայն Արցախն են հանձնում, այլ նաեւ Հայաստանի գոյությունն են կասկածի տակ դնում»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
18:29 Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները