Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 17:13 22-05-2023

Հերոսածին մորն ազատազրկելով` իրենք ամենահաստ կարմիր գիծն անցան, հետևանքները կճաշակեն․ Մանախ

«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների շարժումը լոկոմոտիվ է ընդդիմադիր դաշտում և ըստ էության հերոսածին մորն ապօրինաբար ազատազրկելով փորձեցին ճնշել այդ շարժումը»,- այսօր Կառավարության շենքի մոտ Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մանախ մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունն այս անգամ սխալ հաշվարկ է արել և հերոսի մորն ազատազրկման ենթարկելը հակառակ արդյունքն է ունեցել․ «Հերոսածին մորն ազատազրկելով իրենք ամենաուժեղ ու հաստ կարմիր գիծն անցան, հետևանքներն իհարկե կճաշակեն, դա անխուսափելի է լինելու, այս ակցիան դեպի այդ հետևանքը տանող քայլերից մեկն է»,- ասաց նա։

Խոսելով օրվա իշխանությունների կողմից Արցախի և Հայաստանի տարածքների շարունակաբար հանձնումից, Արթուր Այվազյանն ասաց․ «Այս թրքաբարոների վարած քաղաքական, ռազմաքաղաքական այս տեսակ գործելաոճի պատճառով մեր անկախության ամեն մի օրը մենք կորցնում ենք 1 զինվոր, ամեն օր զոհ կամ վիրավորներ ունենք։

Սրան զուգահեռ կամավորական շարժումներն են փորձում կտրել բանակից՝ մարտական հերթապահությունից։ Նա պատրաստ է դավաճանել այս պետությունը, նա չի խորշում դավաճան և թուրք բառերից, նա արդեն ամեն ինչ պղծել է։

Սա պետք է հեռանա, պետական սահմանները պետք է վերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը և Հայաստանի Հանրապետությունն իր եղբայրական ձեռքը կմեկնի Արցախին, որպեսզի Արցախն ազատենք այսօրվա շրջափակումից․․․»։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է