Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:04 23-05-2023

Հանուն թոշակների բարձրացմա՞ն է կոկայինի սպառման երկրի վերածել Հայատանը. Արեգնազ Մանուկյան

«Սիրելի ժողովուրդ սա Նիկոկլ Փաշինյանն էր 2018 թ-ին Սյունիքում կադրային նշանակում կատարելիս: Նա իր որոշումը հիմնավորեց նարկոթրաֆիկի ողնաշարը ջարդելու մտադրությամբ և ինչնպես միշտ է լինում նրա ասածները և խոստումներն հակառակ իմաստով կատարվեցին»,-ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացնելով Սյունիքում Փաշինյանի արած հայտարարության ձայնագրությունը, որում նա հայտարարել էր. «Կարևորագույն խնդիր է ջարդել այդ նարկոթրաֆիկի ողնաշարը»:

Նա հայտարարեց, որ Հայաստանի հպարտ որակված քաղաքացիները թմրամիջոցների զոհեր կամ պոտենցյալ զոհեր են դարձել

Մանուկյանի խոսքով՝ պաշտոնական տվյալներով 2018 թվականից հետո Հայաստանում թմրանյութերից օգտվողները գրեթե կրկնապատկվել են:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ սրտնեղում են, որ ոստիկանությունը կոշտ ձևով է պայքարում թմրանյութեր տարածողների դեմ:

«ՔՊ-ականներից շատերը մինչև իշխանության գալը և իշխանության գալու օրվանից մարիխուանա են քարոզում: Ըստ օդում կախված լուրերի, ոմանք բացահայտորեն այդ բիզնեսի մեջ են, իսկ ինչես վերջերս բացահայտվեց, ոմանք միլիարդավոր դոլարանոց հանցավոր բիզնեսում են ներգրավված»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ Իտալիայում հայտնաբերեցին 3 տոննա կոկային, որից հետո Հայաստանից հայտարարեցին որ 1 տոնբննա էլ այստեղ է հայտնաբերվել և շեշտեց, որ այն 1 մլրդ եվրոյից ավել գումար է կազմում:

«Կա՞ մարդ, որը կասկածում է, որ նման բիզնեսը, նման ծավալներով և այդ չափի գումարներով կարող է շրջանցել Հայաստանի իշխող խմբակին և անձամբ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ 2018 թվականին նարկոթրաֆիկի ողնանշարը ջարդողը այսօր լուռ է, ինչպես լուռ էր մաքսանենգ ծխախոտի հատնաբերման դեպքում:

«4 տոննա կոկային և 1 մլրդ եվրոն դեռ հանցանքի բացահայտված դրվագներն են, ողջամիտ կասկած կա, որ սա եղածի մի մասն է, եթե իտալացիք չբացահայտնեին, ապա հանցագործությունների շղթան աշխատելու էր ու ամենևին էլ թավշյա կյանք չէր ապահովելու մեր երիտասարդների համար, որոնց ներքաշել են թմրամիջոցային ճիրանների մեջ՝ և սա կոռուպցիայի, թալանի դեմ կռիվ տվող իշխանության օրոք:

Հարց է առաջանում՝ որտեղից այս իշխանություններին ավելի քան 1 մլրդ եվրո, կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ բերած գումարնե՞րն են այդքան կազմել, հանուն թոշակների բարձրացմա՞ն է կոկայինի սպառման երկրի վերածել Հայատանը, թե սննդամթերքի թանկացող գների դեմ եմ այդպես պայքարում»,-հայտարարեց Մանուկյանը:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում